Yerevan
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը գործում է Հարավային Կովկասում 1996 թվականից։ Հիմնադրամի գործունեությունը սկսվել է քաղաքական կրթության ծրագրերի իրականացմամբ Ադրբեջանում, իսկ 2002 թ․ նաև Հայաստանում և Վրաստանում։ Հարավային Կովկասի հիմնական գրասենյակը գտնվում է Թբիլիսիում։ 2020 թ․ գործում է նաև հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Երևանում։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է տարածաշրջանի հետխորհրդային հանրապետությունների անցումային գործընթացներին աջակցելուն՝ ունենալով իր տեսլականում սոցիալական շուկայական տնտեսությամբ և իրավունքի գերակայությամբ ժողովրդավարական պետությունների կայացումը։
News
-
Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի գաղութատիրության քաղաքականության մասին քննարկումները Գերմանիայում
ՖՆՀ-ի ատակցությամբ հայաստանցի փորձագետները այցելել էին Գերմանիա՝ Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի գաղութային քաղաքականության մասին խոսելու նպատակով։ Մասնագետները ներկայացրել են իրենց հետազոտությունները Բեռլինում, Պոտսդամում և Ֆրանկֆուրտում (Օդեր) և քննարկումներ են ունեցել թեմայով զբաղվող կամ դրանով հետաքրքրված մարդկանց հետ։
-
Լիբերալ ակադեմիա Հայաստան 2025
2025 թվականին Ֆրիդրիխ Նաումանի Հանուն ազատության հիմնադրամի Լիբերալ ակադեմիա Հայաստանը համախմբեց 17 երիտասարդների՝ քննարկելու ժողովրդավարության, մարդու իրավունքների, Հայաստանի քաղաքական իրավիճակի և ռուսական գաղութային ժառանգության թեմաները՝ խթանելով քննադատական մտածողությունն ու երկխոսությունը երկրի ապագայի շուրջ։
-
Հայաստան-Վրաստան հարևանություն․ անվտանգության մարտահրավերնե՞ր թե մարտահրավերներ անվտանգության համար 2022
Սույն ժողովածում ներկայացնում է «Հայաստան-Վրաստան հարևանություն. փորձագետների երկխոսություն - Անվտանգության մարտահրավերնե՞ր, թե՞ մարտահրավերներ անվտանգության համար 2022» միջոցառման զեկուցողների հոդվածները։ Միջոցառումը կայացել է 2022 թ. սեպտեմբերի 15-17 Թբիլիսի քաղաքում։ Հոդվածները վերլուծում են Հարավային Կովկասի ներկայիս անվտանգության մարտահրավերները, հատկապես 2020 թ.
-
Ալբի Սաքսը փափուկ վրեժի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և այլ թեմաների շուրջ
Այս աշուն մենք հնարավորություն ունեցանք հյուրընկալել դատավոր Ալբի Սաքսին։ Ուրախ ենք ձեզ ներկայացնել դատավորի հետ արված այս հարցազրույցն իր կարճ այցի ընթացքում։ Այս հարցազրույցում դատավոր Սաքսը պատմում է «փափուկ վրեժի» գաղափարի մասին, ներկայացնում է ժողովրդավարական պետության կառուցման Հարավաֆրիկյան Հանրապետության փորձը, կիսում իր մտքերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
-
Ստեղծագործական ազատությունը Հայաստանում
Սույն հետազոտությունը քննարկում է հայաստանյան արվեստի ոլորտում առկա խնդիրներից մեկը՝ ստեղծագործական ազատությունը։ Այն փորձ է անում բացահայտել, թե ինչպես են արվեստի ներկայացուցիչներն ընկալում իրենց արտահայտման ազատությունը, ու առաջարկում այն ոլորտներն ու բացերը, որոնք հետագա հետազոտության կարիք ունեն։ Հետազոտության նպատակներից է նաև նպաստել առաջարկած բացերի ավելի խորքային վերլուծությանը հետագայում։
Social Media
Focus
Our Experts
Most popular
-
From Educational Organization to Campaign Platform: FNF decides on Strategic Renewal and Reorganization
FNF -
Exchange of Blows between Israel and Iran: Perspectives from the Region
Middle East -
BRICS - Challenges on the way to the summit in Rio de Janeiro
BRICS Summit -
Argentina in Transformation: Cooperation and Development
Argentina