ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կանանց քաղաքական առաջխաղացմանը նպաստող հատուկ ժամանակավոր միջոցները և դրանց կիրառելիության դիտարկումը Հայաստանում
Հետազոտությունն անդրադառնում է Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության խթանման հատուկ միջոցներին, մասնավորապես` օրենսդրական գենդերային քվոտաների բարելավմանը, կուսակցությունների ներսում կամավոր քվոտաների սահմանմանը և կանանց առաջխաղացմանն ուղղված պետական ֆինանսավորմանը: Հետազոտությունում նշվում է, որ քվոտաների աստիճանական բարձրացումը միջազգային փորձում նպաստում է կանանց ներկայացվածության բնականոն աճին, սակայն Հայաստանում այս հարցի շուրջ կարծիքները բազմազան են: Միևնույն ժամանակ այն ցույց է տալիս, որ հատուկ միջոցների կիրառման արդյունավետության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ դրանք համադրվում են լայն գենդերային և հանրային քաղաքականության հետ։