լիբերալ կրթություն
Լիբերալ ակադեմիա Հայաստան 2025
FNF South Caucasus
Ապրիլ-մայիս ամիսներին Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը կազմակերպել էր երկու մոդուլից (ընդհանուր առմամբ վեց օր) բաղկացած Լիբերալ ակադեմիան։ Սա երկրորդ ակադեմիան էր անընդմեջ՝ 2024 թվականին առաջին անգամ անցկացված ծրագրի հաջող իրականացումից հետո, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երիտասարդների շրջանում։
80-ից ավելի դիմումներից այս անգամ ընտրվեցին 17-ը: Ակադեմիան երիտասարդներին տրամադրում է ինտերակտիվ տարածք՝ լիբերալիզմի ներկայիս միտումների, ժողովրդավարական զարգացման գլոբալ քաղաքական պատկերի և այլ թեմաների մասին խորհելու համար։
Ծրագիրը ձգտում էր հասկանալ ազատականությունը Հայաստանում։ Այս ուղղությամբ մենք, անշուշտ, նաև քննարկեցինք Հայաստանի ներկայիս ժողովրդավարական զարգացումները։
Ինչպիսի՞ն է մարդու իրավունքների վիճակը երկրում։ Ի՞նչ քաղաքական դաշտ ունենք Հայաստանում։ Որտե՞ղ են մեզ տանում խաղաղության շուրջ բանակցությունները։ Ի՞նչ է նշանակում եվրոպական ինտեգրումը Հայաստանի համար։ Ի՞նչ վիճակում են կանանց իրավունքները Հայաստանում։ Մասնակիցները հրավիրված փորձագետների հետ քննարկեցին այս և այլ հետաքրքիր թեմաներ։ Այդ թեմաների շուրջ քննարկումները նպաստեցին Հայաստանի ժողովրդավարական հետագծի վերաբերյալ խորքային զրույցների և հարցերի։
Այս տարի ՖՆՀ Հայաստանը ներկայացրեց նաև գաղութատիրության թեման Հայաստանի վերաբերյալ, քանի որ այն կարևոր ազդեցություն ունի երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացի վրա: Արդյունքում, մենք ավելի խորքային խոսեցինք հայկական պետականության անցյալի և պատմության շուրջ, ինչպես նաև ավելի մանրամասն ուսումնասիրեցինք Ռուսաստանի դերը վերջին երկու դարերի ընթացքում: Ծրագրի այս մասը կենտրոնացած էր ռուսական գաղութատիրական քաղաքականության և դրա հետգաղութատիրական դրսևորումների վրա 1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր: Ակադեմիայի մասնակիցների հետ մենք կիսվեցինք մեր հիմնադրամի վերջերս կատարած հետազոտությամբ՝ Ռուսաստանի գաղութատիրական դիսկուրսի վերաբերյալ, որը իրականացրել էինք Միքայել Զոլյանի և Էդգար Վարդանյանի հետ համատեղ: Գրքույկը լույս է սփռում Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականության հիմնական խոսույթների վրա:
Ակադեմիան երիտասարդների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց լիբերալ արժեքների և մոտեցումների շուրջ քննարկումների և մտորումների վերաբերյալ: Դա հաշվի առնելով՝ մենք կշարունակենք մեր համագործակցությունը հիմնադրամի շրջանավարտների ցանցի նոր անդամների հետ։ Մենք նաև կօգտագործենք մասնակիցների արձագանքները՝ Լիբերալ ակադեմիայի ապագա մոդելներն էլ ավելի օգտակար և հետաքրքիր դարձնելու համար: Կհանդիպենք 2026-ին։